Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը, հայտնում է News.am-ը:
Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդել են Քոչարյանի խափանման միջոցը փոխել և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։
Դատավարությանը զուգահեռ բողոքի ակցիաներ են ընթանում դատարանի շենքի դիմաց։