Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ներգաղթյալների հարցը և Սիրիայում ու Լիբիայում դրությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ներգաղթյալներին, Սիրիայում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, փոխանցում է «Վեստի Կավկազա»-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Էրդողանը սպառնացել էր բացել Եվրոպայի դռները փախստականների առաջ՝ չխոչընդոտելով տարանցիկ ճանապարհներով նրանց գաղթը, եթե Եվրոպան ֆինանսական և քաղաքական աջակցություն չտրամադրի Թուրքիային:
Որպես քաղաքական աջակցություն՝ նա վերջին օրերի իր տարբեր ելույթներում դա ներկայացրել էր Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու և «ահաբեկչության դեմ պայքարի» շրջանակում Սիրիայում գործող քրդական ուժերի դեմ պայքարի համատեքստում: