«Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին», - այսօր ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ հնարավորություն, որպեսզի Ադրբեջանը ստանա ՀԱՊԿ դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ, փոխանցում է «Այսօր»-ը:
«ՀԱՊԿ-ը միշտ ողջունելու է համագործակցությունը ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետությունների հետ: Մենք ժամանակին մեկ ընտանիք ենք եղել: Մենք ընդհանուր շատ բան ունենք: Դա վերաբերում է նաև որոշակի հավասարակշռությանը, ասենք՝ բոլոր նախկին հանրապետությունների ռազմական ուժերի: Մենք վարում ենք շատ հավասարակշռված և մտածված քաղաքականություն՝ կապված ՀԱՊԿ բոլոր երկրների և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետ», - ասել է ՌԴ փոխվարչապետը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ում որոշումը կայացվում է հավաքական: «Քննարկումներից հետո, եթե կազմակերպությունը որոշում կայացնի նման անհրաժեշտության մասին, այն կընդունվի կազմակերպության կանոնադրությանը, կանոնակարգին և կանոններին համապատասխան», - ասաց Բորիսովը:
Ըստ նրա, Ռուսաստանը շահագրգռված չէ հակամարտություն սանձազերծմամբ, այլ օգնելու է հակամարտության կարգավորմանը:
«Եվ դուք գիտեք, թե ինչ դեր է խաղում Ռուսաստանը և, հատկապես, մեր նախագահը», - ասել է Բորիսովը: