Մեր կառավարությունը երևի ամենաչծխող կառավարություններից մեկն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:
«Մեր կառավարությունում ծխողների թիվը 20 տոկոս է: Նախարարների 80 տոկոսը չի ծխում: Մարզպետների 100 տոկոսը չի ծխում, ոստիկանապետը չի ծխում, ԱԱԾ տնօրենը թաքուն է ծխում»,-ասել է նա:
Փաշինյանը նաև հավելել է. «Ես ինքս ծխող եմ եղել շատ երկար տարիներ, բայց ի վերջո, թողել եմ ծխելը: Ուրախ ու հպարտ եմ այդ որոշման համար: 2004 թվականից այս կողմ չեմ ծխում»: