Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Դաղստանի աշխարհազորայինների հետ և, խոսելով նրանց արիության ու բարության մասին, ընդգծել, որ նման քաղաքացիների դեպքում փսլնքոտը չի կարող գլխավորել պետությունը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Այսօր Բոտլիխում Պուտինը հանդիպել է աշխարհազորայինների հետ, որոնք 1999թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամսիներին մասնակցել են ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին:
Հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարել է, որ Դաղստանում հպարտանում են նման նախագահով, ինչին ի պատասխանը Պուտինն ասել է. «Ռուսաստանում նման մարդկանց, այսքան հիանալի, գեղեցիկ ու բարի կանանց, առնական և խիստ տղամարդկանց առկայության դեպքում չի կարող ինչ-որ փսլնքոտ գլխավորել պետությունը: Ուղղակի անհնար է: Պետության ղեկավարին ուժ և արիություն են հաղորդում մարդիկ»: