ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, փոխանցում է News.am-ը:
Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են: Սակայն հանդիպման ամսաթվի և վայրի մասին մամուլի խոսնակը չի հայտնել: Նա հիշեցրել է, որ Հայաստանը հակված է պայմանավորվածությանը, ըստ որի՝ հանդիպման մասին հայտնում է հակառակ կողմի հետ միաժամանակ: