Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոհանին Անկարայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով գագաթաժողովի շրջանակում կքննարկեն Իդլիբի իրավիճակը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Անկարայում եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը կհատկացվի Իդլիբին: Ինչպես նաև տեղի կունենա թուրքական դիտակետերի և ահաբեկչական կազմակերպությունների մասին կարծիքների փոխանակում»,- ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ Անկարան «շարունակում է Սիրիայում միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը»:
Սիրիայի հարցով եռակողմ գագաթաժողովը տեղի կունենա Անկարայում սեպտեմբերի 16-ին: