Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների:
Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ գիտաժողովի անցկացումն Արցախում դարձել է ավանդական և իր ներդրումն ունի հայոց պետականության ու նրա արցախյան հատվածի պատմության և արդի զարգացումների ուսումնասիրման գործում:
Հանդիպմանն արծարծվել են նաև արտաքին ու ներքին քաղաքականությանը և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: