Հայաստանը բազմիցս անհանգստություն է հայտնել, որ ՀԱՊԿ որոշ անդամներ զենք են վաճառում Ադրբեջանին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում, հայտնում է News.am-ը։
Ինչպես ընդգծել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, այս փաստը բացասաբար է ազդում կազմակերպության հեղինակության և ընդհանրապես համագործակցության մթնոլորտի վրա։ Հայկական կողմը կշարունակի հետևողական քայլերը նման իրավիճակը բացառելու համար։