Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությանը՝ բուհի ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
Քննարկվել են առողջապահության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ բժշկական համալսարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ այն կպահպանվի նաև հետագայում:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: