ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է որ Միացյալ Նահանգները չեզոքացրել են Ալ-Քաիդայի նախկին առաջնորդ, ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդուն՝ Համզա բեն Լադենին՝ Աֆղանստանում և Պակիստանում իրականացված օպերացիայի արդյունքում, հայտնում է CNN-ը։
«Համզա բեն Լադենի կորուստը ոչ միայն կզրկի Ալ-Քաիդային կարևոր առաջնորդական հատկանիշներից և նրա հոր հետ սիմվոլիկ կապից, այլև կխափանի խմբավորման կարևոր տակտիկական գործողությունները»,- ասված է նախագահի հայտարարության մեջ։
Հստակ չի նշվում օպերացիայի անցկացման և Համզայի չեզոքացման ժամկետը։ Մամուլում դեռ մի քանի ամիս առաջ տեղեկատվություն էր տարածվել նրա սպանության մասին։ Իսկ 2019 սկզբին Պետդեպարտամետը 1 մլն պարգևատրում էր խոստացել նրան, ով տեղեկություն կհայտնի Համզա բեն Լադենի գտնվելու վայրի մասին։