Յեմենական «Անսար Ալլահ» հութիական շարժումը պատասխանատվություն է ստանձնել 10 անօդաչու սարքերի արձակման համար, որոնք Սաուդյան Արաբիայի արևելքում նավթահանության օբյեկտներ են խոցել և հրդեհի պատճառ են դարձել, հայտնում է Reuters գործակալությունը։
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդել Ազիզ բեն Սալմանը հաստատել է, որ տեղի ունեցածի պատճառով թագավորությունը ստիպված է 50 տոկոսով կրճատել նավթահանությունը։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղի ունեցածի մեծ մեղադրել է Իրանին։ Իսկ ԱՄՆ Սպիտակ տունը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում տրամադրել ամերիկյան նավթային ռեզերվները Սաուդյան Արաբիային։