Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավին հերքել է ԱՄՆ-ի Պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեղադրական հայտարարությունը, որ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթային ընկերության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետեւում կանգնած է Թեհրանը, հյատնում է News.am-ը հղում կատարելով Tasnim-ին: Մուսավիի խոսքով՝ այդ հայտարարությունները «առավելագույն կեղծման» գծով Վաշինգտոնի նոր քաղաքականության մասն են կազմում: «Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան հրահրում է պատերազմի հնարավորությունը տարածաշրջանում Եմենի դեմ պարբերաբար ագրեսիվ հարձակումների միջոցով եւ իրագործում է տարբեր ռազմական հանցագործություններ արդեն գրեթե 5 տարի շարունակ, մինչդեռ եմենցիներն ապացուցում են, որ նրանք ներկայանում են պատերազմի եւ ագրեսիայի դեմ»,-նշված է ԻԻՀ-ի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ: Մուսավին նաեւ քննադատել է Իրանի նկատմամբ Պոմպեոյի մեղադրանքները՝ անվանելով դրանք «կույր եւ անհաջող մեկնաբանություններ, որոնք մշուշոտ են ու անիմաստ դիվանագիտության շրջանակներում»: «Միջազգային հարաբերություններում անգամ թշնամանքը պետք է քիչ հավանական լինի եւ չտեղավորվի տրամաբանական շրջանակներում, սակայն ԱՄՆ-ն արհամարհել են անգամ այդպիսի նվազագույն սկզբունքները: Այդօրինակ (ամերիկյան) մեկնաբանությունները ավելի նման են գաղտնի եւ հատուկ ծառայությունների կողմից մշակված եւ պետության իմիջին վնասող սյուժեների, որպեսզի հիմք ստեղծեն հետագա (թշնամական) գործողությունների համար»,-նշված է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարության մեջ: «Ամերիկացիները իրականացնում են «առավելագույն ճնշման քաղաքականություն», սակայն, հավանական է, որ այն վերածվել է «առավելագույն կեղծման քաղաքականության» անհաջողությունների հետեւանքով»,-հավելել է Մուսավին: