Հայաստանի տարածքում սեպտեմբերի 16-ին, 17-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 17-ի գիշերը, 18-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: