Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանն իր «Colours of Your Dream» երգով։ Այս մասին հայտնի է դարձել Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում սեպտեմբերի 15-ին հեռարձակված «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում։
Հաղթողն ընտրվել է պրոֆեսիոնալ միջազգային ժյուրիի, մանկական միջազգային ժյուրիի ևհանդիսատեսի քվեարկության արդյունքում։
2018թ․-ին Հայաստանը միջազգային մրցույթում ներկայացրել էր Լևոն Գալստյանը, որը զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։ 12-ամյա կատարողը ներկայացել էր L.E.V.O.N․ երգով։
«Մանկական Եվրատեսիլ 2019»-ը տեդի է ունենալու նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանում: