ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում: Այդ մասին գրում է «Չունան իլբո» հարավկորեական թերթը:
Աղբյուրի տվյալներով՝ հրավերը տեղ է գտել այն նամակում, որը Կիմ Չեն Ունի անունից ԱՄՆ-ի ղեկավարին է փոխանցվել օգոստոսի երկրորդ կեսին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ հանդիպումը մինչև այս տարվա վերջը: Երկու երկրների ղեկավարները հանդիպել են արդեն երեք անգամ՝ Սինգապուրում և Հանոյում, ինչպես նաև Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: