Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Շնորհավորում եմ»,-նշել է վարչապետը:
Վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը։