ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է անհրաժեշտության դեպքում գործի դնել նավթի՝ երկրում առկա ռազմավարական պահուստները Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա գրոհներից հետո շուկայում ստեղծված իրադրությունը կայունացնելու համար, փոխանցում է Интерфакс-ը:
«Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի վրա կատարված գրոհները, որոնք կարող են ազդել նավթի գների վրա, ես թույլատրել եմ գործի դնել նավթի ռազմավարական պահուստի նավթը, եթե դրա կարիքը լինի, այն ծավալներով, որոնք պետք է բավական լինեն շուկաների մատակարարման նորմալ մակարդակը պահելու համար»,- հայտարարել է նա:
Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Saudi Aramco-ի՝ Սաուդյան Արաբիայի ազգային նավթային ընկերության ձեռնարկությունները դրոնների գրոհի են ենթարկվել: Դա հանգեցրել է Սաուդյան Արաբիայում նավթի հանույթի կիսով չափ կրճատման՝ օրական 5,7 միլիոն բարելով: