Թեհրանն անհիմն է համարում Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակմանն իր մասնակցության մասին ԱՄՆ հայտարարությունները և հերքում է այդ մեղադրանքները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանը միանշանակ հայտարարում է, որ աջակցում է Եմենի ժողովրդի դիմադրությունը [Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դեմ], Թեհրանի վերաբերյալ նման հայտարարություններն ոչ այլ ինչ են, քան ԱՄՆ կողմից մեր երկրի վրա առավելագույն ճնշում գործադրելու փորձեր», - ասել է Մուսավին, ում ելույթը հեռարձակել է Press TV հեռուստաալիքը:
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի իշխանություններին մեղադրել է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակմանը մասնակցության մեջ: