ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կարին Հովհաննիսյանին Տորոնտոյի կինոփառատոնում ֆիլմի ունեցած հաղթանակի կապակցությամբ:
Այս մասին վարչապետը գրել է Facebook-ի իր էջում: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Շնորհավորում եմ»: