Ճապոնական Nissan Motor ավտոմոբիլային կորպորացիայի ղեկավար և գործադիր տնօրեն Հիրոտո Սաիկավան լքել է պաշտոնը: Նրան փոխարինող կնշանակվի հոկտեմբերի վերջին, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով ճապոնական «Կիոդո» գործակալությանը:
Ընկերության ներսում անցկացված հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ Սաիկավան պարգևավճարի տեսքով չհիմնավորված 47 միլիոն իեն է ստացել (մոտավորապես 434 հազար ԱՄՆ դոլար), ինչի հետ էլ կապում են նրա պաշտոնանկությունը:
Սաիկավային ժամանակավորապես փոխարինել է Nissan-ի և Renault-ի տնօրենների խորհրդի անդամ 63-ամյա Յասուհիրո Յամաուտին: