Բաքուն չի ծրագրում որպես դիտորդ միանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է ադրբեջանական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
«Բաքուն չի ծրագրում որպես դիտորդ միանալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը», հայտնել է Հաջիևը միևնույն ժամանակ նշելով, որ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի:
Նա հայտնել է նաև, որ թեև Ադրբեջանում չի քննարկվում ՀԱՊԿ-ին միանալու թեման, այնուամենայնիվ, իրենք ուշադիր հետևում են ՀԱՊԿ-ի գործունեությանը: