Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական կտա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան միջնորդագիրը, այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարել է հենց Փաշինյանը։ Այս մասին հայտնում է «Այսօր»-ը:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագիրը առաջիկայում կստորագրվի։
«Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների արդյունքում և փոխադարձ համաձայնությամբ։ Մի քանի սցենարներ ենք քննարկել պարոն Վանեցյանի հետագա գործունեության, և այդ սցենարները կքննարկվեն հընթացս։ Այս պահին պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված բերելու շատ կարևոր ազգային ու պետական նշանակության գործի վրա»,- հայտարարել է Փաշինյանը։