Այսօր Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի հերթական՝ 74-րդ նստաշրջանը, որը կտևի մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 17-ը: Նախատեսված քննարկումների օրակարգում են գլոբալ հիմնախնդիրներ. սուր տարածաշրջանային կոնֆլիկտներից մինչև տնտեսական, հումանիտար, բնապահպանական խնդիրներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բացման արարողության ողջույնի խոսքով հանդես կգա նստաշրջանի նախագահող Թիջանի Մուհամմեդ- Բանդեն, ով ավելի վաղ զբաղեցրել է ՄԱԿ-ում Նիգերիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Նախորդ նախագահողից նա կստանա նախագահության մուրճը: Ինչպես նշվում է կազմակերպության պաշտոնական էջում, մուրճի հարվածը հատատում է նախագահության սկիզբն ու ավարտը:
Ողջույնի խոսքին կհաջորդի «մտածելու և աղոթելու» համար նախատեսված լռության րոպեն:
Մուհհամեդ-Բանդեն, ով ՄԱԿ ԳԱ նախագահողի միակ թեկնածուն էր, ավելի վաղ հայտարարել է, որ մտադիր է բոլոր ջանքերն ուղղել ահաբեկչության, սովի ու աղքատության դեմ պայքարին, գենդերային հավասարության հաստատմանն ու ռազմական կոնֆլիկտների ժամանակ բռնության բացառմանը:
Նա մտադիր է անել ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանում ամենը «խաղաղություն ու զարգացում ապահովելու համար, հատկապես առավել խոցելիների համար»: