Երեքշաբթի Իսրայելում առաջին անգամ կանցկացվեն կրկնակի խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում կձևավորվի Կնեսետի 22-րդ գումարման 120 պատգամավորական կազմը: Դրանից հետո կսկսվի կառավարական կոալիցիայի ձևավորումն ու կնշանակվի վարչապետը: Իսրայելի ողջ պատմության ընթացքում ոչ մի խորհրդարանական ուժ չի կարողացել 61 պատգամավորական մանդատ ստանալ, ինչի արդյունքում գնացել է կոալիցիա ձևավորելու ճանապարհով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կրկնակի խորհրդարանական ընտրություններն Իսրայելում պայմանավորված են նրանով, որ 2019 թ. ապրիլի 9-ին կայացած նախորդ ընտրություններից հետո օրենքով սահմանված 42 օրվա ընթացքում հնարավոր չեղավ կրոնական ու աջակողմյան կուսակցությունների միջև կոալիցիայի ձևավորումը, որոնք 21-րդ գումարման Կնեսետի 120 պատգամավորական մանդատից ստացել էին 65 -ը: Արդյունքում վարչապետը կարողացավ ստանալ 120 պատգամավորներից միայն 60 -ի աջակցությունը:
Երբ մայիսի 29-ին լրացավ 42 -րդ օրը, Նեթանյահուն անձամբ նախաձեռնեց կրկնակի ընտրությունների անցկացումը սեպտեմբերի 17-ին: