Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դոդոնը՝ ներկայացնելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի մանրամասները:
«Զրուցել ենք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի անցկացման մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանում, որին ես ևս մասնակցելու եմ»,- գրել է նա: