Իրանի իշխանությունները մտադիր չեն բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է իրանական Tasnim գործակալությունը, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
Նա ընդգծել է, որ Թեհրանը բացառում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ցանկացած մակարդակում:
«Նման շփումների անցկացումը կնշանակի ճնշումների ամերիկյան քաղաքականության հաջողությունը», - նշել է Խամենեին: