ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բահրեյնի գահաժառանգ արքայազն Սալման բեն Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հյուսիսային Կորեա իր հնարավոր այցին:
«Հիմա ամենահարմար պահը չէ Փհենյան մեկնելու համար»,– ամերիկյան առաջնորդի խոսքեր մեջբերում է France-Presse գործակալությունը։
Հիշեցնենք՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն օգոստոսին Թրամփին ուղղված իր նամակում նրան հրավիրել էր այցելել Փհենյան։
Պետքարտուղարությունում հայտնել էին, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել բանակցությունները Հյուսիսային Կորեայի հետ: