ԱՄՆ-ն և Ճապոնիան առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ նախնական համաձայնության են եկել: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Ուրախ եմ հայտնել, որ իմ վարչակազմը կարողացել է հասնել Ճապոնիայի հետ սակագնային խոչընդոտների վերաբերյալ նախնական համաձայնության, և ես մտադիր եմ համաձայնագիրը կնքել առաջիկա շաբաթներին»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
Սակայն Ճապոնիայի համար վճռական հարցի վերաբերյալ, ինչպես գրում է աղբյուրը, Թրամփի հայտարարությունը չի բացահայտել, թե արդյոք նա համաձայնել է չեղարկել ճապոնական տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի համար «սպառնալից մաքսատուրքերը», թե ոչ: