Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մեկ ղրղզ սահմանապահ է զոոհվել,ևս վեց զինծառայողներ վիրավորվել: Այդ մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, ասվում է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության՝ սեպտեմբերի 17-ին տարածված հաղորդագրության մեջ:
Ղրղզական կողմի տվյալների համաձայն՝ սահմանին փոխհրաձգություն սկսվել է սեպտեմբերի 16-ի երեկոյան: Պատճառը դարձել է Տաջիկստանի քաղաքացիների կողմից վիճելի հատվածի տարածքում օբյեկտի կառուցումը: Տաջիկ զինծառայողները կիրառել են ոչ միայն հրազեն, այլև ականանետներ: