Ուժգին պայթյուն է տեղի ունեցել իտալական Սանաձարո-դե-Բուրգոնդիում Eni-ի նավթավերամշակման ձեռնարկությունում: Ինչպես սեպտեմբերի 17-ին հայտնել է ANSA գործակալությունը, բարձր ծխասյունը երևում է պատահարի վայրից մի քանի կիլոմետր հեռավորությունից:
Պաշտոնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: Տեղում աշխատում են հրշեջ մեքենաները: Eni-ն անցկացնում է իր ստուգումները և հավաստիացնում, որ իրադրությունը վերահսկվում է: Հատուկ ծառայություններն արդեն մթնոլորտի ցուցանիշների մոնիթորինգ են սկսել պատահարի գոտում: Պայթյունի պատճառները պարզվում են: