Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:
Ըստ որոշման՝ Ռ. Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Այս ընթացքում Շենգավիթի դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրան դատապարտելու պահանջ ներկայացնողները: