Հոկտեմբերի 31-ին լրանում է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վերջնաժամկետը: Երկուշաբթի Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և Մեծ Բրիտիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջև ԵՄ-ից դուրս գալու տեխնիկական հարցերը քննարկելու նպատակով կազմակերպված հերթական հանդիպումն էր: Ենթադրում է, որ քննարկվել է ԵՄ-ից «ապահարզանի» պայմանագրում Հյուսիսային Իռլանդիայի սահմանի հետ կապված Մեծ Բրիտանիայի դիրքորոշմանը հարցը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսպես ասած «կոշտ» Brexit-ի, կամ որ նույնն է Եվրամիությունից առանց նոր պայմանագրի դուրս գալու կողմնակից է: Մինչդեռ Ջոնսոնի մոտեցումը չեն կիսում խորհրդարանի ընդդիմադիր ու անկախ պատգամավորները: Ավելին, Մեծ Բրիտանիայում փորձագիտական հանրության մի ստվար հատված ակտիվ բարձրաձայնում է կոշտ Brexit-ի բացասական հետևանքները բրիտանական տնտեսության համար: Ըստ այդ հաշվարկների, առանց պայմանագրի ԵՄ լքելն իսկական քաոսի կհանգնեցնի երկիրը. կգրանցվի սննդամթերքի, դեղորքայքի գնաճ, խուճապային գնումները կհանգեցնեն պարենային մատակարարման ընդհատումների: Կառավարության մոտ մտավախություն կա նաև, որ առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալը կհանգեցնի նրան, որ բեռնատարները Լա Մանշը կանցնեն մինչև երկուսուկես օրվա ուշացումներով, իսկ այդ իրադրությունը կարող է տևել մինչև երեք ամիս:
Այս հաշվարկները հանգեցրեցին նրան, որ բրիտանական խորհրդարանի ընդդիմադիր թևն ու անկախ պատգամավորները որոշեցին միավորվելու և առանց համաձայնագրի Brexit թույլ չտալու վերաբերյալ օրինագիծ ընդունել, համաձայն որի, եթե մինչև հոկտեմբերի 19-ը ԵՄ հետ պայմանագիր չկնքվի, Brexit-ը կհետաձգվի մինչև 2020 թ. հունվարի 31: Դա թույլ չտալու համար Ջոնսոնը մեկ ամսով դադարեցրեց Խորհդարանի աշխատանքները՝ մինչև հոկտեմբերի 14-ը:
Ավելի ուշ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում, Brexit-ը կրկին հետաձգելու հավանականությունը, կարծես հօդս ցնդեց. Բորիս Ջոնսոնը Իռլանդիայի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարեց. «կարծում եմ, որ բրիտանական ժողովուրդը ցանկանում է, որ մենք գործարք կնքենք ԵՄ-ի հետ և Միությունը լքենք հոկտեմբերի 31-ին»:
Մի կողմից ավելի է հաստատվում Ջոնսոնի դիրքորոշումը ԵՄ-ից այս տարվա հոկտեմբերի հեռանալու որոշման հետ կապված, մյուս կողմից Եմ նհետ նոր պայմանագրի համար արդեն ուշ է:
Այսինքն, եթե երկու կողմերի մոտ միջանկյալ օպերատիվ որևէ որոշում չկայացվի, Մեծ Բրիտանիան ամենայն հավանականությամբ կլքի Եվրամիությունն այս տարվա հոկտեմբերին առանց պայմանագրի, ինչը բրիտանական տնտեսության համար առաջիկայում կհանգեցնի ծանր հետևանքների: