ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Վենեսուելայի իրադրության պատճառով ակտիվացնում են Ռիոյի դաշինքի՝ փոխադարձ օգնության, այդ թվում՝ համատեղ պաշտպանության պայմանագրի գործողությունները: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը:
«Միացյալ Նահանգները և մեր գործընկերները դիմում են Փոխադարձ օգնության միջազգային պայմանագրին (Ռիոյի դաշինք), որը հնարավոր կդարձնի սպառնալիքի հակազդման հետագա հավաքական գործողությունները: Սպառնալիք, որն ստեղծում է Նիկոլաս Մադուրոյի նախկին վարչակարգը վենեսուելացի ժողովրդի և տարածաշրջանի համար»,- ասված է հայտարարության մեջ: