Իսրայելի վարչապետը Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարկավոր է սպասել Քնեսեթի ընտրությունների պաշտոնական արդյունքներին, սակայն միաժամանակ փաստել է, որ երկրի համար այժմ պատմական պահ է:
«Մենք դեռ սպասում ենք պաշտոնական արդյունքներին, բայց կա ճշգրիտ մի բան. Իսրայելի համար այժմ պատմական պահ է»,- ասել է Նեթանյահուն` հավելելով, որ Իսրայելին անհրաժեշտ է «ուժեղ, սիոնիստական կառավարություն»՝ առանց հակասիոնիստական արաբական կուսակցությունների, որոնք «ժխտում են Իսրայելի՝ որպես հրեական և ժողովրդավարական պետության գոյությունը»:
Հիշեցնենք, որ Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ կրկնակի խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել: Ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի 22-րդ գումարման Քնեսեթի կազմը: