Աշխարհում վերջին տասը տարվա ընթացքում միգրանտների թիվն ավելացել է 51 միլիոնով՝ հասնելով 272 միլիոնի: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ը:
2019 թվականի տվյալներով՝ Եվրոպայում են գտնվում առավել մեծ թվով միջազգային միգրանտները (82 միլիոն), Հյուսիսային Ամերիկայում նրանց թվաքանակը 59 միլիոն է, Հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում՝ 49 միլիոն:
«Միջազգային միգրանտների թիվն աշխարհում հասել է մոտավորապես 272 միլիոնի, ինչը 51 միլիոնով ավելի է, քան 2010 թվականին: Ներկայում միջազգային միգրանտները կազմում են աշխարհի բնակչության 3,5 տոկոսը՝ 2000 թվականի 2,8 տոկոսի համեմատությամբ»,- վկայում են ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի տվյալները: