Իսպանիայում նոյեմբերի 10-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Պեդրո Սանչեսը, փոխանցում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ կառավարություն ձևավորելու շուրջ ամիսներ շարունակվող բանակցությունները ձախողվել էին: Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպումից հետո որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել: Թեկնածուներից ոչ մեկ չունի խորհրդարանականների կողմից անհրաժեշտ աջակցություն, ասվում է թագավորի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն 4-րդ վերջին 4 տարվա ընթացքում: 2019 թվականի ապրիլի վերջին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել էր Սոցիալիստանական աշխատավորական կուսակցությունը, սակայն չէր կարողացել խորհրդարանում ստանալ մանդատների մեծամասությունը: