Ֆրանսիացի փորձագետները կմեկնեն Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու այդ երկրի նավթային օբյեկտների վրա հարձակումների հետաքննությանը: Սեպտեմբերի 18-ին այդ մասին հայտնել են Ելիսեյան պալատում՝ ամփոփելով գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի բանակցությունների արդյունքները:
Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը վճռականորեն դատապարտել է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումները: «Նա հավաստել է Ֆրանսիայի հանձնառությունը աջակցելու Սաուդյան Արաբիայի անվտանգությանն ու տարածաշրջանի կայունությանը»,- նշել են Ելիսեյան պալատում: