ԱՄՆ իշխանությունները հայց են ներկայացրել Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի դեմ վերջինիս «Անձնական գործ» գրքի պատճառով: Այս մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
Նախարարությունը պահանջում է իշխանություններին փոխանցել գրքի վաճառքից ստացվող հասույթը: Գերատեսչությունում պնդում են, որ Սնոուդենը խախտել է տեղեկությունը չհրապարակելու մասին նախկինում իր կողմից ստորագրված համաձայնագիրը: Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ նախկին հետախույզը պետք է գիրքը համաձայնեցներ նախքան հրապարակելը: