Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումը Եմենի ժողովրդի կողմից նախազգուշացումն էր նրանց համար, ովքեր պատերազմ են սանձազերծել այդ երկրում, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Եմենցիները չեն գրոհել հիվանդանոցի կամ դպրոցի վրա, նրանք հարված են հասցրել արդյունաբերական օբյեկտի, որպեսզի նախազգուշացնեն իրենց թշնամիներին: Թշնամական ուժերը պետք է դաս քաղեն Եմենում ստեղծված իրադրությունից և դադարեցնեն ռազմական գործողությունները տարածաշրջանում», - Ռոուհանիի խոսքը մեջբերվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:
Նա հավելել է, որ «պատերազմն սկսել են ոչ թե եմենցիները, այլ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և մի քանի այլ երկրներ»: «Իրանի հասցեին սուտ մեղադրանքների փոխարեն պետք է հաշվի առնել ոտքի կանգնած ժողովուրդների ուժը»,-նշել է նա: