Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: