ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումների ֆոնին հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի մասին խոսք լինել չի կարող, «կան բազմաթիվ այլ տարբերակներ», հաղորդում է Voanews-ը:
«Կան ծայրահեղ տարբերակներ, ինչպես նաև այլ շատ այլ՝ մեղմ տարբերակներ: Ծայրահեղ տարբերակ ասելով՝ նկատի ունեմ պատերազմը: Ո՛չ, մենք չենք պատրաստվում դիմել ծայրահեղ տարբերակի»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Սպիտակ տան ղեկավարը և վստահեցրել. «Մենք պահպանում ենք մեր անսասան դիրքերը»:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Թրամփն իր այս հայտարարությունն արել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները զգալիորեն ընդլայնելուց ժամեր անց: