ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի նախագահի առաջիկա հանդիպումը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում:
«Փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և նրա հետ քննարկել հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախագահ Զելենսկու առաջիկա հանդիպումը Թրամփի հետ», - ասված է ԱՄՆ փոխնախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: