Աֆղանստանի հարավի Զաբուլի նահանգի Կալաթ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, ավելի քան 60 հոգի վերքեր են ստացել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նահանգապետի ներկայացուցիչ Գուլիսլամ Սիյալը:
«Ներկայում մենք ունենք 12 զոհ և ավելի քան 60 վիրավոր»,- ասել է Սիյալը: Նա նշել է, որ պայթյունը որոտացել է Կալաթ քաղաքի կենտրոնական հիվանդանոցի մերձակայքում, բոլոր զոհերը խաղաղ բնակիչներ են, հիվանդներ ու բժիշկներ: Վիրավորներին տեղափոխել են մասնավոր կլինիկաներ, քանի որ հիվանդանոցը վնասվել է պայթյունից:
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» արմատական խմբավորումը: