Առնվազն մեկ մարդ զոհվել, երկուսը վիրավորվել է հրաձգության հետևանքով, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Ուիլմինգթոն արվարձանում։ Այս մասին տեղեկացնում է NBC-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ կատարվածի հետևանքով զոհվել է 20-ամյա մի աղջիկ։ Տուժել են կին և տղամարդ, որոնց հասցրել են մոտակա հիվանդանոց։
Ներկա պահին ոստիկանությունը որոնում է հրաձիգին։