Կանադայում գրանցվել է էլեկտրոնային ծխախոտից հարուցված թոքերի ծանր հիվանդության առաջին դեպքը, հայտնում է CBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել դեռահաս, որն ամեն օր վեյփ է ծխել։
Բժիշկների խոսքերով՝ նրանք չեն կարող վերջնական ասել, որ երիտասարդի մոտ հայտնաբերված հիվանդության ուղիղ պատճառը վեյփինգն է, սակայն այլ պատճառ այս պահին նշել չեն կարող։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում վեյփերների շրջանում շնչառական ուղիների հիվանդության էպիդեմիա էր սկսվել: Օգոստոսին և սեպտեմբերի երկրում տարօրինակ հիվանդության 380 դեպք էր գրանցվել։