Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նշվում է, որ նախկին խորհրդականը չի թաքցրել իր տարաձայնությունները նախագահի հետ: Մասնավորապես, նրան վրդովեցրել է աֆղանական «Թալիբան» շարժման առաջնորդներին ԱՄՆ-ի նախագահի Քեմփ Դևիդում գտնվող նստավայր հրավիրելու Թրամփի որոշումը: Նրա խոսքով՝ դա անարգանքի դրսևորում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի նկատմամբ:
Բացի այդ, Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ ցանկացած բանակցություններ «դատապարտված էին ձախողման»: Նրա խոսքով՝ այդ երկրները ցանկանում են բանակցություններ վարել միայն պատժամիջոցներից ազատվելու շուրջը՝ իրենց տնտեսությունները պաշտպանելու համար: