Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ին սպասվում է քամու ուժգնացում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Անկախության տոնի միջոցառումների հարգելի կազմակերպիչներ, հաշվի կառնեք, որ սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո և, հատկապես, երեկոյան ժամերին հանրապետությունում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25 մ/վրկ»,-գրել է Սուրենյանը: