ՀՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված ԱԺ որոշման նախագիծը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը սահմանված կարգով ուղղել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության, հայտնում է «Panorama.am»-ը։