Արաբական կոալիցիան ռազմական գործողություն է սկսել Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքի հյուսիսում «ռազմական օբյեկտների» դեմ, հայտնում է Al Arabiya-ն:
Կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ գործողությունը համապատասխանում է միջազգային իրավունքին, և խնդրել է քաղաքացիական անձանց հեռու մնալ գործողության թիրախ հանդիսացող օբյեկտներից:
Ավելի վաղ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է, որ կոալիցիոն ուժերը խափանել են «հուսի աշխարհազորայինների ահաբեկչական գործողությունը Կարմիր ծովի հարավում»: